Բաժիններ՝

Դատարանը պարտավորեցրեց «Բարսային», Մադրիդի «Ռեալին», «Ատլետիկին» և «Օսասունային»՝ Իսպանիային վերադարձնել մինչև 5 միլիոն եվրո

Եվրոպական դատարանը, որը հանդիսանում է Եվրամիության արդարադատության դատարանի բարձրագույն ատյան, հաստատել է, որ Իսպանիայի չորս ակումբներ ապօրինի կերպով պետական ​​օգնություն էին ստանում, հայտնում է Marca-ն:

2016 թվականին Եվրահանձնաժողովը հաստատեց, որ «Բարսելոնան», «Ռեալը», «Օսասունան» և «Ատլետիկը» գրանցվել են՝ որպես շահույթ չհետապնդող մարզական կազմակերպություններ 1990 թվականից՝ առանց օբյեկտիվ պատճառների, ուստի իրավունք ունեն հարկային արտոնությունների:

Նրանց համար հարկի դրույքաչափը 5%-ով ցածր էր, քան մյուս ակումբների համար, և այս իրավիճակը շարունակվեց մինչև 2016 թվականը:

Որոշում կայացվեց ակումբներից յուրաքանչյուրին պարտավորեցնել վերադարձնել երկրի բյուջե մինչև 5 միլիոն եվրո՝ վնասի համար:

«Բարսելոնան» և «Ատլետիկը» որոշումը բողոքարկել են ԵՄ ընդհանուր դատարան, որը բողոքը բավարարել է 2019 թվականին։

Իր հերթին, Եվրահանձնաժողովը բողոքարկեց այս փաստը Եվրոպական դատարանում, որը մարտի 4-ին չեղյալ համարեց Գլխավոր դատարանի որոշումը:

Փոխհատուցվող ճշգրիտ գումարը, ըստ Euronews-ի, որոշելու են Իսպանիայի իշխանությունները:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս