Բաժիններ՝

ՕԽ-ին արտասահմանցի երկրպագուների ներկայության մասին որոշումը կկայացվի մարտին

Տոկիոյի Օլիմպիական խաղերին արտասահամանցի հանդիսականների ներկայության մասին որոշումը կկայացվի մարտի կեսերին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մրցասպարեզներում տեղացի հանդիսականների թույլատրելի քանակի հարցը կլուծվի մինչև ապրիլի վերջ:

Կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն իր հերթին լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ կցանկանար օտարերկրյա հանդիսատեսի հետ հարցը լուծել մինչև մարտի 25-ը, երբ կսկսվի օլիմպիական կրակի փոխանցավազքը:

Ճապոնացիների ավելի քան 90% -ը կարծում է, որ խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականի կամ նվազագույն թվով մարզասերների ներկայությամբ: Դա Yomiuri թերթի հարցման արդյունքն է։

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս