«Չի կարելի դատարաններ ուղարկել հում գործեր». Էդմոն Մարուքյանը՝ Փաշինյանի նկատմամբ սպանության փորձի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի միջև ընկերկան կապ տեսնելու իշխանությունների հայտարարությունները եփած հավի ծածաղը կբերի, քանի որ այդ անձինք բազմիցս ու հրապարակային հայտարարել են, որ ընկերական հարաբերություններ ունեն:
«Երբ Ռուբեն Վարդազարյաննն ընտրվել է ԲԴԽ նախագահ, իշխանություններն այդ մասին իմացել են»,-ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց Էդմոն Մարույանը:
Անդրադառնալով ԱԺ շենքում դիպուկահարների և ոստիկանական մեծաթիվ ուժերին և իշախնության արդարացումներին, որ այդ ամենը կառավարության հետ հարցուպատասխանին արել էին, քանի որ նախկինում փորձել էին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանություն իրականացնել, Էդմոն Մարուքյանը նկատեց՝ եթե այդ սպանության փորձը հնչեղ է, եթե ապացույցների բազան լիներ ծանրակշիռ, ապա դատավորները չէին մտնի այդ բեռի տակ ու խափանման միջոց կալանքը չընտրեին:
«Այս իմաստով չի կարելի դատարաններ ուղարկել հում գործեր և ակնկալել, որ դատարանն այդ հում գործերով այնպիսի որոշումներ կայացնի, որ հետո ինքը խնդիրներ ունենա: Այս ամենը շատ շահարկվեց, սակայն քիչ խոսվեց Արարատ Միրզոյանի հետ կապվածի մասին»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ որևէ մեկն առանց իրենց հետ համաձայնության գալու չի կարող գնալ արտահերթ ընտրությունների:
«Ես պատրաստ եմ ամեն ինչ անելու, որպեսզի այդ վիճակից դուրս գանք, քանի որ տեսնում եմ, որ դրա խորացումը հղի է մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով»,- ընդգծեց ԼՀԿ ղեկավարը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում