«Բոլոր զինվորականները բանակի մեջն են և նրա կողքին». Անդրանիկ Մակարյան

Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողները մի քանի հարց ուղղեցին ՀՀ ԶՈՒ Պատրաստության գլխավոր վարչության պետ- ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին՝ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը պահանջող ԳՇ-ի հայտարարության ու բանակի մասին:

Անդրանիկ Մակարյաննը մեկն է այն բարձրաստիճան 4 հրամանատարներից, որոնք չեն միացել ԳՇ վերոնշյալ հայտարարությանը:

Հարցերին, թե ինչպե՞ս է գնահատում Գլխավոր շտաբի ու բարձրաստիճան հրամանատարների հայտարարությունը, ինչո՞ւ չի միացել հայտարարությանը կամ չի՞ կիսում բարձրաստիճան հրամանատարների մտահոգությունը, արդյո՞ք այդ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր, արձագանքեց.

«Ես դրա մասին չեմ կարող մեկնաբանել: Առանց որևէ մեկնաբանության… Ես ոչինչ չեմ կարող ասել և մեկնաբանություն չեմ անում»:

Լրագրողի դիտարկմանը, թե շատ զինվորականներ նշում են, որ բանակի կողքին են, Մակարյանը արձագանքեց.

«Դուք ԶԼՄ-ների կողքի՞ն եք, թե՞ չէ: Դուք, բոլորդ: Ուրեմն` հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջն են և նրա կողքին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031