««Դըմփ-դըմփ-հու»-ի իմաստը միասնական, դժվարություններին միասին դիմակայելու կոչ էր՝ ի՞նչ տարօրինակ բան կա». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքով՝ երեկ խորհրդարանում դիպուկահարների ու մեծաքանակ ոստիկանների առակայությունը պայմանավորված է եղել նրանով, որ ըստ էության իրավապահ մարմինները տեղեկություններ են ստացել, որ չեն բացառվում սադրիչ գործողությունները:

«Դրա համար կային բոլոր հիմքերը, հիմքերը տարբեր հայտարարություններ են քաղաքական ուժերի կողմից, մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայի հարթակում, հատկապես Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցրած հայտարարությունները: Օրինակ, որ ասում է, թե պատգամավորներին հատ-հատ կբերեն, ես մի քիչ չէի հավատում, որ ինքը նման միտք արտահայտած կլինի, որովհետև բոլոր դեպքերում ես իր մասին ուրիշ կարծիքի եմ, բայց երբ լսեցի՝ շատ զարմացա: Կամ որ ասում է, պետք է կայծակնային արագությամբ իշխանություն վերցնեն, գրավեն շենքեր, և այլն»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հովիկ Աղազարյանը:

Ըստ նրա, որևէ սարսափելի բան չի տեսնում, որ դիպուկահարներ են տեղակայված եղել ԱԺ շենքում, քանի որ այդ ամենը մեծ կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ:

«Հիմա իմ վրա ճնշում չկա՞, կա, ընտրողների իրավունքն է՝ ճնշում գործադրել պատգամավորների վրա, դա նորմալ է; Դե, մենք վախկոտ ենք, դրա համար դիպուկահարներ ենք տեղակայում, իսկ ՀՀԿ-ն վախկոտ չէր»,- շեշտեց Հ. Աղազարյանը:

168.amի հարցին՝ նորմա՞լ էր, երբ իշխանությունը մարտի 1-ին զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու ժամանակ  դըմփ-դըմփ-հու էր անում ու ծափահարում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց, որ դըմփ-դըմփ-հու-ն Մյասնիկյանի արձանի մոտ չեն արել, դա իրականացվել է քայլելու ժամանակ:

«Մենք պետք է հասկանանք, որ «դըմփ-դըմփ-հու»-ի իմաստը միասնական, դժվարություններին միասին դիմակայելու կոչ էր, հետևաբար՝ այստեղ ի՞նչ տարօրինակ բան կա»,- շեշտեց Հովիկ Աղազարյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքով՝ երեկ խորհրդարանում դիպուկահարների ու մեծաքանակ ոստիկանների առակայությունը պայմանավորված է եղել նրանով, որ ըստ էության իրավապահ մարմինները տեղեկություններ են ստացել, որ չեն բացառվում սադրիչ գործողությունները:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031