
Դանակահարություն` Լինչի փողոցում
Մարտի 1-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգած քաղաքացին խնդրում էր, որ Աշտարակ քաղաքի Լինչի փողոց ոստիկաններ մոտենան: Բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ հասավ դեպքի վայր ու կանխեց վիճաբանության զարգացումները։ Շուտով հայտնի դարձավ, թե ինչ էր կատարվել Լինչի փողոցում։
Ահազանգից մոտ տասը րոպե առաջ, վիճաբանության ժամանակ, 43-ամյա տղամարդը դանակահարել էր 52-ամյա հարևանին։ Վիճաբանությանը ներկա էր եղել նաև Աշտարակի Հեքիմյան փողոցի 50-ամյա մի բնակիչ, որին նույնպես դանակի հարվածներ էին հասել:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մոտ երկու ժամ անց Աշտարակի ոստիկանները հայտնաբերեցին դանակահարողին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա տվեց խոստովանական բացատրություն։ Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվեց հանցագործության գործիք դանակը:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։