
Ադրբեջանցիները Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայե՜ր, ուշքի եկեք…
Այս ապիկար և թլպատված իշխանությունը և սատանային վաճառված իշխանիկներն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը մեր և թշնամու կողմից սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։
Բայց արի ու տես, որ թուրքի լամուկները այսօրվանից սկսել են խրամատներ փորել. դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և gps-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի։
Ցավոք, իշխանությունը տարված է ոչ թե հայ ժողովրդի, այլ բացառապես իր թիմի փրկությամբ հայ ժողովրդի արյան ու հայրենիքի հաշվին… Դրա վառ ապացույցն են «մարդահավաք» հանրահավաքները, գործից անտեղյակ և տարրական գրագիտությունից հեռու մարդկանց պաշտոններ «նվիրաբերելը», սեփական թիմակիցների կաշառքն ու թալանը կոծկելը… Էլ ո՞րն ասեմ…
Հայե՜ր, ուշքի եկեք…»: