Իջեք, եկեք այստեղ, առերեսվեք իրականության հետ. Վահե Էնֆիաջյանը՝ իշխանություններին

«Կառավարության ներկայացուցիչները հարցուպատասխան ֆորմատի ներքո, իբր այսօրեական, ժողովրդին հուզող կարևոր հարցերը բարձրաձայնում են ժողովրդի առջև։ Հարց ենք տալիս՝ որտե՞ղ է մեր ժողովուրդը, Բաղրամյան հրապարակում, իջե՛ք, առերեսվեք իրականության հետ, հերի՛ք է կեղծ օրակարգ մատուցեք, իրականությունը խեղաթյուրեք, կեղծ ծրագրերից խոսեք։

Դուք ձեզ հռչակել եք՝ որպես ժողովրդի իշխանություն, պարբերաբար խոսում եք, որ ժողովրդի կամարտահայտությունը գերակա է, իջե՛ք և ժողովրդի հարցերին պատասխանեք,- ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ շարունակելով,- Ե՞րբ են լուծվելու գերիների հարցը, զոհված ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերը, ե՞րբ են լուծվելու փախստականների հարցերը։ Կորսված հայրենիքի համար պատասխան տվեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031