Տիգրան Ավինյանը չպատասխանեց լրագրողների որևէ հարցի

Արցախի 44-օրյա պատերազմից հետո կառավարության շատ ներկայացուցիչներ, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ, նիստերի դահլիճ են մտնում ԱԺ նախագահի համար նախատեսված մուտքից: Միայն 1-2 նախարարներ են, որ նիստերի դահլիճ են մտնում սովորական մուտքից:

Ի զարմանս լրագրողների, այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նիստերի դահլիճ մտավ սովորական մուտքից, սակայն լրագրողների որևէ հարցի չպատասխանեց:

168.am հարցին՝ ինչպե՞ս են կառավարությունից  արձագանքում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ Ադրբեջանում այլևս հայ ռազմագերի չկա, ինչպե՞ս են պատրաստվում լուծել ռազմագերիների խնդիրը, Տիգրան Ավինյանը չպատասխանեց:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ընդդիմության պահանջին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ կամ ԳՇ պետի հետ կապված ի՞նչ զարգացումներ են սպասվում, և այլն, սակայն Տիգրան Ավինյանը որևէ հարցի չպատասխանեց, միայն հարցին, թե՝ ինչո՞ւ հայկական կողմը չի պատասխանում Ալիևի հոխորտանքներին, Տիգրան Ավինյանը հակիրճ պատասխան տվեց. «Մենք պատասխանել ենք»:

Տեսանյութը՝ 168.am-ի

 

 

Տեսանյութեր

Լրահոս