Նիկոլ Փաշինյանը խորհրդարան ժամանեց անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ

Արդեն տեղեկացրել ենք, որ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ իշխանությունը հնարավոր ու անհնարին բոլոր միջոցները ձեռնարկել է Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների անվտանգությունն ապահովելու համար:

Մինչ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անդամների ԱԺ ժամանելը, բազմաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին ԱԺ շենքի ներսում, այնուհետև  Բաղրամյան պողոտայի կողմից զոդեցին խորհրդարանի դարպասները, իսկ շենքի վերևի հատվածներում տեղակայեցին բազմաթիվ դիպուկահարների:

Ազգային ժողովի ողջ տարածքում այս պահին տեղադրվում են ուժգին խշշացող և պայթող նռնակներ ՝ ձայնային սուր ազդանշաններ արձակող սարքավորումներ: Լուսաձայնային նռնակները լայնորեն կիրառվում են հենց ցույցեր, հանրահավաքներ ցրելու ժամանակ: Դրանք կիրառվել են նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ: Այդ նռնակները նաև ֆիզիկական վնասվածքներ են հասցնում:

Այս գործողություններն ավարտվելուց հետո, Նիկոլ Փաշինյանն անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ ժամանեց խորհրդարան:

Տեսանյութը՝ 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031