Փաշինյանն ԱԺ եկավ՝ անվտանգության տասնյակ աշխատակիցներով եւ մեքենաներով
Նիկոլ Փաշինյանն ԱԺ եկավ՝ անվտանգության տասնյակ աշխատակիցներով եւ մեքենաներով: Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում հանրահավաք է հրավիրել «Հայրենիքի փրկության շարժումը», իսկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է:
Ոստիկանությունը հատուկ նախապատրաստվել է. Ազգային ժողովի շենքի ներսում դիպուկահարներ են տեղակայված: Բացի այդ, ԱԺ բակում ավտոմատներով զինված ոստիկաններ են շրջում, նաեւ հատուկ միջոցներ կան այդտեղ:
news.am



