6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կենտրոնական Հունաստանում
Մարտի 3-ին 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Էլասոնա փոքր քաղաքից 21 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք, քաղաք, որը գտնվում է Հունաստանի կենտրոնական մասում Լարիսա ավելի խոշոր քաղաքից դեպի հյուսիս: Այդ մասին հայտնել է Եվրոպա- միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Սկզբնապես այն տարածել էր տեղեկատվություն 5,9 մագնիտուդի մասին, այնուհետեւ բարձրացրել է մինչեւ 6,9 մագնիտուդ: Այն նաեւ փոխել է օջախի խորության մասին տվյալները՝ 10-ից մինչեւ 2 կիլոմետր:
Առկա տեղեկատվությամբ՝ երկրաշարժը շատ ուժեղ զգացվել է Լարիսայում եւ շրջակայքում, ինչպես նաեւ երկրի շատ այլ շրջաններում՝ Աթենքից մինչեւ Սալոնիկ: Ուժգին ցնցումից հետո հետեւել են հետցնցումներ: Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ այս պահին չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



