
«Եթե նա հեռանա, մեր կյանքը չի ավարտվի». Լապորտա

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան խոսել է ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի մասին:
«Մենք նրան առաջարկ կանենք, որը կհամապատասխանի ակումբում տիրող իրավիճակին: Մենք չենք կարողանա մրցել այլ թիմերի հետ, բայց փողը չի գրավում Լեոյին։
Համոզված եմ, որ նա ակումբում չի մնա, եթե այլ թեկնածուներ հաղթեն: Նա չէր սիրում պարոն Ֆրեյշային, քանի որ նրա տնօրենների խորհուրդը կարծում էր, որ Մեսսին այնքան էլ անհրաժեշտ չէ թիմին: Բայց Լեոյի ներկայությունն ապահովում է ակումբի եկամտի 30%-ը:
Այնուամենայնիվ, Մեսսին նույնպես հույզեր ունի: Եթե նա հեռանա, մեր կյանքը չի ավարտվի»,- ասել է Լապորտան:
Բարսելոնայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 7-ին:
Ակումբի հետ Մեսսիի գործող պայմանագիրն ավարտվում է ամռանը: Բազմիցս հաղորդվել է, որ ֆուտբոլիստն իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի «Բարսայի» նոր նախագահի հետ խոսելուց հետո:
Սիրարփի Աղաբաբյան