Բաժիններ՝

«Թոշակի անցնելիս աշխատանք կունենամ». Իբրահիմովիչը՝ երգելու մասին

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Սան Ռեմոյի փառատոնին իր մասնակցության մասին:

«Իհարկե, ավելի հեշտ է գոլեր խփել, քան երգել։ Սա իմ աշխարհը չէ, բայց ես լավ ձեռքերում եմ, ուստի չեմ անհանգստանում:

Եթե ​​ես սխալվեմ, ոչ ոք ինձ խիստ չի դատի, քանի որ սա իմ աշխարհը չէ: Բայց եթե լավ հանդես գամ, ապա թոշակի անցնելիս աշխատանք կունենամ:

Հուսով եմ, որ Միխայլովիչը նույնպես երգել չգիտի, այնպես որ, երկուսս էլ նույն մակարդակի վրա ենք:

Ես ելույթ կունենայի՞ Լուկակուի հետ: Եթե ​​նա ուզում է, խնդրում եմ: Այն, ինչ տեղի է ունենում խաղադաշտում, մնում է խաղադաշտում, խնդիր չկա»,- ասել է Իբրահիմովիչը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս