Բաժիններ՝

«Նա չի աշխատում, բայց այնուամենայնիվ ստացվում է իդեալական». Սամեդուն՝ Մեսսիի մասին

«Վուլվերհեմփթոնի» պաշտպան Նելսոն Սեմեդուն, ով նախկինում խաղում էր «Բարսելոնայում», պատմել է «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսիի կողքին խաղալու մասին իր հիշողություններով:

«Ես իսկապես բառեր չունեմ նկարագրելու, թե որքան լավն է նա: Գիտե՞ք ինչն է այն ավելի հետաքրքիր դարձնում: «Բարսելոնայում» գտնվելու ընթացքում ես երբեք չեմ տեսել, թե ինչպես է նա մարզման ընթացքում ազատ հարվածներ կատարում: Երդվում եմ, որ նա չի իրացնում տուգանայինները։

Մենք միշտ մարզել ենք հեռահար հարվածներ, բայց Մեսսին դա երբեք չի արել: Նրա համար դա բնական էր: Ասում են, որ աշխատանքը բերում է գերազանցության: Նա չի աշխատում, բայց այնուամենայնիվ ստացվում է իդեալական:

Անհավանական խաղացող, անհնար է բացատրել: Երբ նա իրացրեց տուգանային հարվածը «Լիվերպուլին», ես կանգնած էի նրա հետևում:

«Բարսելոնայի» կազմում իմ առաջին հանդիպումներից մեկում նա վերցրեց գնդակը և անցավ երեք, չորս, հինգ խաղացողների միջով: Ենթագիտակցորեն ես խաղադաշտում էի՝ մտածելով՝ ինչպե՞ս է այս տղան անում դա: Նա լավ խաղացողներին վատ տեսք է տալիս»,- ասել է Սեմեդուն:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս