Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպմանը կպնդի՞ ԳՇ պետի վերաբերյալ պահանջը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրավերով կհանդիպի նրա հետ՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ Նախօրեին Մարուքյանը Փաշինյանին առաջարկում էր հանգիստ թողնել իր հրաժարականը պահանջող զինվորականներին, հետ վերցնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը, պաշտոնում վերականգնել ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին:

Միայն այդ դեպքում կստորագրեն հուշագիր, որ Փաշինյանի հրաժարականից հետո Մարուքյանը չի առաջադրի իր թեկնածությունը: Այս պայմանո՞վ է գնում հանդիպման, թե՞ հրաժարվել է իր պահանջներից։

«Երեկ հայտարարել եմ, որ պատրաստ եմ բազմաթիվ փոխզիջումների, ես գնում եմ այդ հանդիպմանը, հանդիպման ժամանակ ինչ կլինի, ձեզ կտեղեկացնեմ: Կարող եք Նիկոլ Փաշինյանին հարցնել՝ ինքը գնում է այդ հանդիպման՝ ի՞նչ անելու, թող մի հատ ինքն էլ ասի՝ ինքը գնում է միայն իր պայմաննե՞րն ասի, թե՞ պատրաստ է նաեւ ընդդիմության պայմանները լսի ու ընդունի»,- ուղիղ պատասխանից խուսանավեց Մարուքյանը:

Թեեւ ԼՀԿ-ականները պնդում են, որ «զադնի չեն դնելու»՝ եթե Փաշինյանը հետ չկանչի ԳՇ պետին ազատելու հրամանը, հուշագիր չեն ստորագրի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031