Փաշինյանի հայտարարությունը նախևառաջ ուղղված է «Իմ քայլի» դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտիմեկյան հանրահավաքի ելույթում կիսանախագահական համակարգին վերադառնալու իր մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անակնկալի է բերել «Իմ քայլի» պատգամավորներից շատերին։

Բանն այն է, որ հարցը չի քննարկվել խմբակցությունում, ավելին՝ 2020-ի հունվարին իր ամփոփիչ ասուլիսում Փաշինյանը քննադատել էր կիսանախագահական համակարգը՝ ասելով, որ այն ՀՀ երրորդ հանրապետության ամբողջ ընթացքում ձախողված կառավարման համակարգ է։

«Դա գործնականում բոլորս տեսել ենք եւ դա ապացուցված է: Հեղափոխության հաջորդ օրվանից եղել են մարդիկ, որոնք ասում էին՝ արագ կիսանախագահական համակարգը պետք է վերականգնել, բացատրում էին՝ հին համակարգում լավ էր, փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքին էին, պատասխանատվությունը՝ վարչապետի ձեռքը:

Հենց պրոբլեմ էր առաջանում, նախագահը շատ հաջող իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, իրեն գործից հանում էր, եւ բուֆեր էր առաջանում»։

Նախօրեի հայտարարությունը նախեւառաջ ուղղված է «Իմ քայլի» դեմ, Փաշինյանը պատերազմից հետո պայքարում է ոչ միայն ընդդիմության, այլեւ սեփական թիմի դեմ, որ այն ճաքեր չտա՝ պատգամավորները չմիանան ընդդիմությանը, չսկսեն իմպիչմենտի գործընթաց։

Պառլամենտական համակարգում վարչապետը կախված է խորհրդարանից, մի կողմից՝ «Իմ քայլն» է նրա պատանդը, մյուս կողմից՝ ինքը նրանց, եւ երեք ամիս է՝ ստիպված նրանց սրտով է գնում, բոլորի պահանջները բավարարում, որ իր դեմ դուրս չգան։ Եվ կարծում է, որ նախագահի պաշտոնը հնարավորություն կտա ուղղաձիգ կառավարել բոլորին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031