
«Մեր ժողովուրդը շարունակելու է մնալ այս խեղճ ու նվաստացուցիչ վիճակում, քանի դեռ նրա ճակատագիրը որոշողը հրապարակում «հրահանգով» հավաքվածների «աջակցությունը» վայելող իշխանությունն է»

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր ժողովուրդը շարունակելու է մնալ այս խեղճ ու նվաստացուցիչ վիճակում, քանի դեռ նրա ճակատագիրը որոշողը Երևանի Հանրապետության հրապարակում «հրահանգով» հավաքվածների «աջակցությունը» վայելող իշխանությունն է, այլ ոչ թե նույն պահին Հայրենիքի ճակատագրով մտահոգ և խղճի կանչով Բաղրամյան պողոտայում հավաքված ամենատարբեր տարիքի մտածող մարդիկ:
Հասարակության այդ երկու հատվածների տարբերությունը կայանում է նրանում, որ նրանցից մեկը՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի լրջությունը, ոտքի է ելել հանուն Երկրի և նրա անվտանգության երաշխավոր ԲԱՆԱԿԻ պաշտպանության, իսկ մյուսը՝ հատուկ հրահանգավորումով՝ ի պաշտպանություն Երկիրն ու ԲԱՆԱԿԸ քանդողի…
Հ.Գ. Այս խեղճ ու նվաստացուցիչ վիճակից դուրս գալու համար մեր երկրին ու ժողովրդին հարկավոր է առանց վայրկյան կորցնելու նորից դառնալ մեկ բռունցք և գնալ մտածող ու հաղթող առաջնորդի հետևից: Իսկ նման որակներով զինված ոչ թե առաջնորդ, այլ առաջնորդներ մեր ժողովուրդն ունի»: