«Փաշինյանը կամ արագ կվերադառնա քաղաքական դաշտ՝ համապատասխան եզրահանգմամբ կամ երկիրը վերջնականապես կկորցնենք». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի կամ չէր հանձնարարել վարչական ռեսուրսների ողջ հնարավորություններն օգտագործելով 15-20 հզ մարդու ներկայությունը Հանրապետության հրապարակում ապահովելու համար։

Արդյո՞ք Փաշինյանը տեղյակ է, որ «մասովկան» ապահովվել է մեծ ճիգերի գնով՝ նույնիսկ տարբեր պաշտոնյաների ծառայողական մեքենաները որպես հավաքի վայր մարդկանց տեղափոխելու միջոց օգտագործելով։

Արդյո՞ք Փաշինյանը չգիտի կամ չի հիշում, թե քաղաքական ինչպիսի իրավիճակում է իշխանությունը ստիպված դիմում նման քայլերի։ Կարծում եմ՝ գիտի։
Գիտի, բայց գնում է նման քայլերի, որովհետև այլ ճանապարհ այլևս չի մնացել։ Քաղական պարտիան ավարտվել է, բայց Փաշինյանը հեռանալու նշաններ ցույց չի տալիս՝ դրանով խաղը տեղափոխում ոչ քաղաքական հարթություն։

Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կարող է միայն կարճաժամկետ բնույթ կրել։ Փաշինյանը կամ արագ կվերադառնա քաղաքական դաշտ՝ համապատասխան եզրահանգմամբ կամ երկիրը վերջնականապես կկորցնենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031