Ինչպես են իշխանության չինովնիկները մարդկանց բերել Փաշինյանի հանրահավաքին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության չինովնիկները երեկ Փաշինյանի հանրահավաքին մարդկանց բերելու տարբեր «խրախուսական» միջոցների էին դիմել։ Որոշ համայնքներում գումար էին բաժանել, մյուսներում՝ խոստացել, որ «նիսյայի տետրերում» պարտքերը կզրոյացնեն։

Իսկ, օրինակ, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի անունից որոշել էին մարտի 1-ի հանրահավաք եկողներին կերակրել՝ գյուղերից Երեւան մեկնող ավտոբուսներում քյաբաբ էին հյուրասիրում, որ մարդիկ ուրախ-զվարթ՝ քյաբաբ ուտելով գան Երեւան՝ միտինգի։

Միտինգը մի քիչ տխուր էր, իհարկե, Փաշինյանի ելույթը շատերը չէին լսում՝ մարդիկ հոգնել են նույն տեքստերից ու անապացույց հայտարարություններից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031