«Նախկինների ի՞նչն է վատ եղել… Արա, թող թալանեն, բայց դուք կրած ապրեք»․ ԵԿՄ նախկին անդամ
«Մարտի 1-ի գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ու հիմա երկիրը նորից տանում է դեպի Մարտի 1։ Սերժ Սարգսյանն ասաց, որ դասեր չքաղեցիք Մարտի 1-ից, իրոք, ինքն էլ չքաղեց, մենք էլ չքաղեցինք։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության` ներքին արյունահեղություն է լինելու, ես դա տեսնում եմ։ Ամենալավը կլիներ, որ ինքը հրաժարական տար, ինչքան Նիկոլից դժգոհող կա՝ դուրս գա փողոց, կամ պատգամավորներն անցնեն մեր կողմը, բայց, քանի որ այդ ամենը չի լինում, իմ կարծիքով՝ բանակը պետք է դուրս գա փողոց ու վերցնի իշխանությունը ու դրանով կանխի նոր մարտի 1-երը»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԵԿՄ նախկին անդամ Դավիթ Մկրտչյանը։
«Ես պայքարել ու պայքարում եմ, որ նախկինները հետ գան։ Լավ, նախկինների ի՞նչն էր վատ՝ կոռուպցիա՞ն, թալա՞նը, այդ թալանն ավելի վիրավորական էր, քան թե սա՞։ Երկիրը կործանեց, Ղարաբաղը տվեց․․․ նախկինների ի՞նչն է վատ եղել, մի հատ հլը ինձ ասեք։ Արա, թող թալանեն, բայց դուք կրած ապրեք։ Համաձայն եմ, ամեն ամիս նալոգ մուծեմ կրած տղերքին, բայց Արցախը հետ բերեն։ Հիմա որ Հայաստանը կորցնեք, դուրսը անտերի նման եք ման գալու»,- հավելեց նա։