Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել Անվտանգության խորհրդի նիստի մասին, սակայն չի ներկայացել. aysor.am

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել այսօր տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի մասին։

«Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել նիստի մասին, սակայն չի ներկայացել», – Aysor.am-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նիստին հրավիրվել, սակայն չէր մասնակցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նախագահի օգնականն Aysor.am-ին հայտնել էր, թե Արմեն Սարգսյանը վատառողջ է։

Նիստին քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031