Բաժիններ՝

Ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ և մեկ զոհ

Մարտի 1-ին, ժամը 08։38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան ընկել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 30-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1959 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելա­պատնեշին և գլորվել ձորը (մոտ 150 մ)․ ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Գ․Դ․-ն (ծնված 1947 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փա­կանը, այնուհետև ուղևորի դին մոտեցրել (մոտ 700 մ) շտապօգնության ավտոմեքենային։

Ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ․ Օ․-ն (ծնված 1947 թ.) հոսպիտալացվել են Չարենցա­վանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս