«Հենց նոր տեղեկություն հասավ, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները միացել են Գլխավոր Շտաբի հայտարարությանը»․Գեղամ Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները րոպեներ առաջ ավարտեցին քայլերթը՝ կրկին վերադառնալով Բաղրամյան պողոտա, որտեղ ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարությամբ հանդես եկավ։

«Մեզ հենց նոր տեղեկություն հասավ, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումները՝ իրենց հրամանատարներով ու անձնակազմերով, միացել են ԶՈՒ Գլխավոր շտաբի և կորպուսների հրամանատարների՝ փետրվարի 25-ի հայտարարությանը։ Այսպիսով՝ հավաստելով բանակի միասնականությունը և նրա նվիրվածությունը մեր պետությանը և մեր ժողովրդին։ Կեցցե՛ հայոց բանակը։ Ա՛զգ, բանա՛կ, հաղթանա՛կ»,- հայտարարեց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։

Այսօր Արմեն Սարգսյանն իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը:

Տեսանյութեր

Լրահոս