Բաժիններ՝

Ոստիկանության Սիսիանի բաժին տեղափոխված բեռնատարը բարձված էր մոտ 25 խմ ապօրինի փայտանյութով

Փետրվարի 23-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, ապա բաժին հրավիրեցին Սիսիանի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։ Նրա «Կամազ» մակնիշի խոշոր բեռնատարն էլ տեղափոխեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդը բեռնատարում առկա մոտ 25 խորանարդ մետր փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չուներ։ Նախնական տվյալներով՝ երիտասարդը փայտանյութը ձեռք էր բերել փետրվարի 16-ին Սյունիքի Արծվանիկ բնակավայրում։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728