
Վաղը Կապանի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է լինելու

Այսօր սյունեցիները վրաններն են տեղադրել՝ ի սատարում բանակի:
«Փետրվարի 27-ին, ժամը 15-00-ին բոլորիդ հրավիրում ենք հանրահավաքի, որը տեղի կունենա Գարեգին Նժդեհ հրապարակում-մարզպետարանի դիմաց։
Կապանցիներ, թշնամին մեր սահմաններում է․․․
Տեր կանգնենք մեր սահմաններին և Հայոց Բանակին, որը վճռական ոչ է ասել մեր պարտությունը կանխորոշած վարչապետին»,-նշված է «Լեռնահայաստան» ազգային շարժման հայտարարության մեջ:
Նշենք, որ վաղը նույն ժամին, նույն պահանջով հանրահավաք է լինելու նաև Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց: