«Ես Ադրբեջանի դեսպանին ասացի, որ գերիների վերադարձը պետք է ներկայացնել ոչ թե որպես ռուսական միջնորդության, այլ Փաշինյանի աշխատանքի արդյունք». «Մեդիապորտի» սենսացիոն հրապարակումը

«Մեդիապորտ» տելեգրամ ալիքը սենսացիոն հրապարակում է կատարել Երևանի սրճարաններից մեկում Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի և ռուսախոս մի կնոջ զրույցի փաստով, ով, ըստ հարթակի, ըստ ամենայնի, լրագրող է։

«Վլադիմիր Կարապետյանը սկանդալային զրույցի ընթացքում պատմում էր իր ու Ադրբեջանի դեսպանի շփումների մասին։

«Ես Ադրբեջանի դեսպանին ասացի. «Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու»,-ասաց Կարապետյանը։ Նա նշեց, որ հիմա Փաշինյանի գլխավոր խնդիրը գերիներին վերադարձնել չկարողանալն է, ինչն ընդդիմության ձեռքին լուրջ գործիք է դարձել։

«Ես Ադրբեջանի դեսպանին ասացի, որ գերիների վերադարձը պետք է ներկայացնել ոչ թե որպես ռուսական միջնորդության, այլ Փաշինյանի աշխատանքի արդյունք։ Եթե իսկապես շահագրգռված եք, որպեսզի Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ուղիղ կապ հաստատվի՝ առանց ռուսական միջնորդության, ապա դրա առաջին քայլը գերիներին վերադարձնելն է։ Առաջարկեցի գոնե 5 հոգի այս փուլում այդ ֆորմատում տան, բայց այդ «օլուխները» տեղից չեն շարժվում»,-ասաց Կարապետյանը։

Վլադիմիր Կարապետյանը զրուցակից կնոջը հարցրեց, թե իր հետ ի՞նչ ԶԼՄ-ներ են եղել նույն ինքնաթիռում, վերջինս պատասխանեց՝ «Коммерсантъ», «Дождь»։

Ավելի վաղ հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակել, իսկ Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը, պատերազմի ժամանակից ի վեր ապահովում է Փաշինյան-Ալիև գաղտնի կապը և Կիևում պարբերաբար հանդիպումներ է ունենում Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հետ»,-գրել է Մեդիապորտը:

Տեսանյութեր

Լրահոս