Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրավիճակը Հայաստանում և Ղարաբաղում
Անվտանգության խորհրդի անդամների հետ հեռավար խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, բնապահպանական գործունեության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով Նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:
«Մենք այսօր ձեզ հետ կամփոփենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ իրավիճակը: Կցանկանայի լսել ձեր գնահատականները մեր խաղաղապահների, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերի, սահմանապահների աշխատանքի վերաբերյալ և այն մասին, թե ինչպես է ընթանում այդ ուղղությամբ միջազգային կազմակերպությունների, մեր արտասահմանյան գործընկերների հետ համագործակցությունը»,-բացման խոսքի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը