ՌԴ ՊՆ. Փաշինյանին, հավանաբար, մոլորության մեջ են գցել

Հայաստանի վարչապետին, հավանաբար, մոլորության մեջ են գցել «Իսկանդեր» համալիրների օգտագործման հետ կապված, նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, հայտարարել են ՌԴ ՊՆ-ում:

«Ըստ մեր օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների, որոնք հաստատվել են այդ թվում օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այս տեսակի հրթիռային համալիրներից ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Հրթիռային բոլոր զինամթերքը գտնվում է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ պահեստներում: Ըստ ամենայնի, ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն», – նշել են նախարարությունում՝ մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈՒ կողմից օգտագործվող «Իսկանդեր» հրթիռները «չեն պայթել կամ պայթել միայն 10%-ով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728