Բաժիններ՝

Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է Վրաստանի փոխվարչապետների անունները

Վրաստանի փոխվարչապետներ են դարձել արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին եւ ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին: Այդ մասին հայտնել է նախարարների կաբինետի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին: Վրաստանի խորհրդարանը փետրվարի 22-ին հաստատել է կառավարության նոր կազմը՝ Ղարիբաշվիլու գլխավորությամբ:

Նրա նախորդը՝ Գեորգի Գախարիան, վարչապետի պաշտոնը թողել էր երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի ֆոնին, հայտարարելով, որ չի կարողացել իր թիմի հետ համաձայնության գալ Նիկա Մելիայի՝ «Ազգային միասնական շարժում» (ԱՄՇ) կուսակցության նախագահի ձերբակալության կապակցությամբ:

«Այսօրվանից մենք կունենանք երկու փոխվարչապետ՝ պարոն Դավիթ Զալկալիանին եւ Իվանե Մաճավարիանին»,-հայտարարել է Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով փետրվարի 25-ին կայացած կառավարության նիստում: Զալկալիանին երկրի փոխվարչապետի պաշտոնն զբաղեցրել է նաեւ Գեորգի Գախարիայի կառավարման ժամանակ: Եվս մեկ փոխվարչապետ է եղել Մայա Ցկիտիշվիլին, որը տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը թողել էր Գախարիայի պաշտոնաթողությունից հետո, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս