Վերականգնվել է Լաչինի ՀԷԿ-ը, որն էլեկտրաէներգիա կմատակարարի նաև Ստեփանակերտին
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ վերականգնվել է Լաչինի ՀԷԿ-ի աշխատանքը,որը հնարավորություն է ընձեռում էլեկտրաէներգիա մատակարարել մոտակա բնակավայրեր, ինչպես նաև՝ Ստեփանակերտ։ Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:
«Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ հիդրոէլեկտրակայանի մեքենավարական կետը հայտնվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իսկ դրա ամբարտակը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ներկայում՝ ռուս խաղաղապահներն ապահովում են էներգետիկների անվտանգությունն ու սնուցումը՝ էլեկտրակայանի հանգույցների և համակարգերի սպասարկման աշխատանքներն իրականացնելու համար»,-հայտնում են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից: