Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 11.198 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 11 198-ով, դա նվազագույն ցուցանիշն է հոկտեմբերի 7-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 4 212 100-ի, փետրվարի 25-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Հարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալներով՝ նոր դեպքերի աճը կազմել է 0,27 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 359 560 մարդ:

Վարակումից հետո ապաքինվածների թիվը մեկ օրում աճել է 16 102-ով՝ մինչեւ 3 767 664:

Այսպիսով, արդեն բուժվել է համավարակի սկզբից երկրում բոլոր վարակվածների 89,4 տոկոսը: Մահացու վախճանների թիվն աճելէ 446-ով մեկ օր առաջվա 383-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 84 876 հիվանդ:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համավարակն ավարտվելուց հետո) աճել է մինչեւ 2,02 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս