Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվող ոչ մի կոչի. ոչ մի պետական կառույց այլևս այդ պաշտոնյային չի սատարում. Արսեն Ջուլֆալակյան

Նոյեմբերի 11-ից սկսած՝ անձնական զրույցներում, սոցիալական հարթակներում և հարցազրույցներում բազմիցս նշել եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ամեն ինչ անում է քաղաքացիական բախումներ առաջացնելու համար, և դա զուտ ժամանակի հարց է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:

«Փաստորեն, ժամանակը եկավ։

Հուսամ՝ հանրությունը խոհեմ կգտնվի և անպատասխան կթողնի նրա կոչերը։

Չի՛ կարող երկիրը նման կերպ ղեկավարվել։

Սա ուղղակի կործանարար է բոլոր առումներով։ Ոչ մի պետական կառույց այլևս այդ պաշտոնյային չի սատարում։ Միակ խոհեմ ելքը կամավոր հրաժարական տալն է և կրել պատասխանատվություն պատերազմի արդյունքի համար։

Իսկ Ազգի համար, հիրավի, սթափվելու պահ է։

Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք նրա կողմից հնչեցվող ոչ մի կոչի»,- գրել է Ջուլֆալակյանը:

Նշենք, որ ավելի վաղ բանակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը:

Հայտարարությանն արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ:

Տեսանյութեր

Լրահոս