«Երբ ժողովրդին հրավիրես Հանրապետության հրապարակ, մարդ չի գա, քանի որ բոլորին արդեն խաբել ես»

Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հավատալով ներուժիդ ժողովրդին խոստումներ կտաս ու կգաս իշխանության։ Առաջին հանրահավաքիդ բոլորը կգան։ Կասես, որ Ազգային Ժողովն է խանգարում զարգացմանն ու ժողովրդի պահանջով կցրվի Ազգային Ժողովը։

Հետո հաջորդ հանրահավաքին ավելի քիչ մարդ կգա ու դու կասես, որ Հրայր Թովմասյանն է խանգարում զարգացմանն ու ժողովուրդը կպահանջի Հրայր Թովմասյանը հեռանա։

Ու երբ երկրում ռազմական հեղաշրջման փորձ լինի ու դու ժողովրդին հրավիրես Հանրապետության հրապարակ, ապա մարդ չի գա, քանի որ բոլորին արդեն խաբել ես։ Ուզեցար լավն անել, բայց չկարողացար ու չփորձեցիր սովորել։

Չեն գա, բայց ներքուստ կիմանան, որ քո այլընտրանքը քեզանից վատն է։ Բայց միևնույն է՝ չեն գա, քանի որ քո խաբածներդ ու դրանց մասին էմոցիաները շատ ավելի թարմ են»։

Տեսանյութեր

Լրահոս