Բաժիններ՝

«Հայտարարեք, որ մեր երկիրն ավիացիոն իշխանություններ չունի. դրա մասին ողջ աշխարհը գիտի, Եվրամիության «սև ցուցակը» դրա ապացույցն է». Հակոբ Ճաղարյան

Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում, հերթական անգամ անդրադառնալով հայկական օդանավի անհետացման խնդրին, գրում է.

«ՀՀ կառավարություն, ԱԳՆ, Ոստիկանություն, ԱԱԾ, ՏԿՆ

Ձայն հանեք, պարզից պարզ է, որ էս օդանավի պատմությունը մեր երկրի ու ձեզ` անտեղյակներիդ հետ ոչ մի կապ չունի, այլ ձեզ մատների վրա ֆռռացրած Սայմոն Շպից (Շիմոն Լահավի) հերթական խաբեությունն է:

Որի մասին դեռ 2019 թ. հոկտեմբերին ես զգուշացրել եմ Փաշինյանին: Որի հրահանգով ԱԱԾ-ն հետաքննել էր էս մարդու կենսագրությունն ու չէր հերքել իմ տեղեկությունները:

Հայտարարեք, որ մեր երկիրն ավիացիոն իշխանություններ չունի: Դրա մասին ողջ աշխարհը գիտի: Եվրամիության «սև ցուցակը» դրա ապացույցն է:

Հայտարարեք, որ նախորդ աուդիտից էս կողմ ոչինչ չի արվել թռիչքների անվտանգության վերահսկման ոլորտում:

Զոհաբերեք սատկած պեշկեն՝ երկրի վարկի մնացորդները պահպանելու ու ԱՄՆ պատժամիջոցների տակ չընկնելու համար:

Հասկացեք վերջապես, գրողը տանի, որ էս խորհուրդ տվողը ձեզ քննադատող, վարչապետի խորհրդականի պաշտոնից հրաժարականով հեռացած Հակոբ Ճաղարյանը չի, այլ էս երկիրն անսահման սիրող, իր ու որդիների կյանքը զոհասեղանին դրած, երկրի վարկը սեփական կյանքից բարձր գնահատող մի անանուն քաղաքացի:

Հայտարարեք, որ ձեզ խաբել են, ձեր ապիկար ավիացիոն իշխանությունների անգործության պատճառով:

ԴԱ ՉԱՐԻՔԻ ՓՈՔՐԱԳՈւՅՆՆ Է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728