«Իսկանդերի» կոնստրուկտորը պատասխանել է Փաշինյանին․ «Պետք է պատասխան տա ասածի համար»

Հայտարարելով ռուսական «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին, Փաշինյանը պետք է, ինչպես ասում են, «պատասխան տա ասածի համար»։ Armeniasputnik.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է «Իսկանդեր»-ի մշակողներից ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Կովալյովը «Комсомольская правда»-ին։

«Հրթիռային համակարգի վերաբերյալ այդքան լուրջ մեղադրանք ներկայացնել և միաժամանակ հրապարակավ խոստովանել, որ ինքը «չգիտի» հարցի էությունը՝ դա արժանավայել չէ և անգամ ոչ պարկեշտ քայլ է Հայաստանի վարչապետի համար։

Դե, իսկ նրա հայտարարությունը «80-ականների զենքի» մասին՝ դա արդեն դիլետանտության նշան է։ Ի՞նչ «80-ականների զենքի» մասին կարող է խոսք լինել, եթե անգամ ռուսական բանակն իր սպառազինությունը«Իսկանդեր»-ներով լրացնելն ավարտել է միայն 2019թ․-ի վերջին։ Իսկ Հայաստանը այդպիսի համալիրներ՝ արտահանվող տարբերակով, էլ ավելի շուտ է ստացել, չէ՞ որ մենք, ամեն դեպքում, դաշնակիցներ ենք»,-ասել է Կովալյովը։

Նա հավելել է, որ ինքը տասնյակ անգամներ վկա է եղել համալիրի փորձարկմանը և ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը չպայթի, ոչ մի անգամ։ Իսկ որպեսզի նման բան պատահի, պետք է կամ առհասարակ մարտագլխիկը հանել հրթիռի վրայից, կամ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ այստեղ դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք թերուսները չեն սպասարկել «Իսկանդեր»-ներով կրակելուց առաջ։

«Գիտե՞ք նաև ինչի մասին մտածեցի, երբ Փաշինյանն ասած, որ մարտական լիցքն ընդամենը 10 տոկոսով է պայթել։ Այն մասին, որ վարչապետը սեփական անգրագիտությունը շուտափույթ վերացնելու կարիք ունի։ Այո-այո։ «Լիկբեզ» է հարկավոր։ Նա, հավանաբար, ականջի ծայրով լսել է, որ արտահանվող «Իսկանդերի» մարտական լիցքի հզորությունը 10 տոկոսով պակաս է ռուսականից։ Մոսկվան դա երբեք չի թաքցրել Երևանից։

Բայց Փաշինյանն ամեն ինչ իրար է խառնել։

Եվ ծիծաղել բան է դուրս տվել, ասելով, որ հրթիռի հայկական մարտական լիցքն ընդամենը 10 տոկոսով է պայթում։ Այդպիսի անհեթեթություն անգամ հայտնի հայկական անեկդոտներում չի լինում»,-նշել է կոնստրուկտորը։

Վերջում նա շեշտել է, որ Փաշինյանը լռել է շատ կարևոր բանի մասին ու հիշեցրել․ երբ հայկական «Իսկանդերի» մեկ-երկու վատ թիրախավորված հրթիռներ պայթեցին Ադրբեջանի հենց այդ ամենակարևոր նավթագազային օբյեկտներից ոչ հեռու, Բաքվում ակնհայտորեն հասկացան, որ պատերազմը պետք է դադարեցնել։

«Եվ դուք նույնպես պետք է հասկանաք, թե ինչ հսկայական կորուստներ կունենար Ադրբեջանի տնտեսությունը, նույնիսկ եթե «Իսկանդերի» մարտական լիցքը պայթեր ծիծաղելի-փաշինյանական 10 տոկսով․․․ Բայց Բաքվի համար ծիծաղելի չէր լինի․․․»,-եզրափակել է Կովալյովը։

Տեսանյութեր

Լրահոս