«Արցախում և Հայաստանում իշխանափոխության հարցն արդեն հասունանում է». Անուշավան Դանիելյան

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի խոսքով՝ ինքը մասնակցում է ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, քանի որ ցանկանում է  ժողովրդի հետ լինել։

«Այս իշխանությունը պետք է հեռանա, նորմալ իշխանություն ձևավորվի։ Հայրենիքն այսօր գտնվում է  այնպիսի վիճակում, որ օր օրի ռազմավարական բաներ ենք կորցնում։ Այդ ամենը կանգնեցնելու համար պետք է նոր իշխանություն ձևավորվի և ողջամիտ ժամկետում անցկացվեն ընտրություններ»,- այս մասին Ազատության հրապարակում 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Դանիելյանը։

Ըստ նրա՝ ժողովուրդն աստիճանաբար ուշքի է գալիս, և իշխանափոխության հարցը հասունանում է։

«Արցախում և Հայաստանում իշխանափոխության հարցն արդեն հասունանում է, երկու տեղում էլ պարտված իշխանությունը պետք է հեռանա»,- նշեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728