Բաժիններ՝

«Հիշիր, կապիտուլյանտ. քո հետևից գալու են». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային խայտառակությունն էլ ավելի ամբողջական եւ ընդգրկուն դարձնելու համար կապիտուլյանտ խզբզանքը պետք է պատասխանի նաեւ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած եւս 10 չհերքված փաստերին։

1. Բանակցային 30 տարվա գործընթացի մասին Նալբանդյանին ընդամենը 15 րոպե լսելը։
2. 5 միլիարդ դոլարի Ալիեւի առաջարկը։
3. Իր հանձնարարությամբ Արայիկ Հարությունյանի կողմից երրորդ նախագահին չընդունելը և պատերազմական գործողություններին փորձառու գեներալներին չներառելը;
4. «ՏՈՌ» համալիրներ ձեռք բերելու պլանի փոփոխում, որը նախատեսված էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակը։
5. ՍՈՒ-30-ների ձեռք բերում, որոնք սպառազինություն չունեն։
6. «Լելե Թեփե» օպերացիայի մասին:
7. Շուշիի անկումը Սեյրան Օհանյանի պատասխանատվության տակ գցելու մասին;
8. Արցախի նախագահ Բակո Սահակյանին բանակցային գործընթացի մասին տեղյակ չպահելու մասին;
9. 600 դոլարով զրահաբաճկոնների ձեռք բերում;
10. ԳՇ պետերի հաճախակի եւ չհիմնավորված փոփոխության մասին։

Հիշիր, կապիտուլյանտ։
Քո հետեւից գալու են. կամ ժողովուրդը, կամ օրենքը, կամ Աստված»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728