Բաժիններ՝

Վարելու իրավունք չունեցողներին հորդորում ենք խուսափել տրանսպորտային միջոցներ վարելուց. ոստիկանություն

Ոստիկանությունը վարելու իրավունք չունեցող քաղաքացիներին հորդորում է խուսափել տրանսպորտային միջոցներ վարելուց: Ոստիկանությունը հայտարարություն է տարածել.

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտումների դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ դեռևս բավական շատ են այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձինք տրանսպորտային միջոցը վարում են ոչ սթափ վիճակում։ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Վարելու իրավունք չունեցող անձանց վերստին հորդորում ենք խուսափել տրանսպորտային միջոց վարելուց, հատկապես՝ ոչ սթափ վիճակում»,- ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728