Պուտինը նշել է` որն է ամենավտանգավոր սպառնալիքը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ ամենավտանգավոր սպառնալիքն ահաբեկչությունն է և նշել, որ դրա դեմ պայքարը շարունակվում է հեռավոր տարածքներում՝ Սիրիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Ամենից առաջ, մշտական կենտրոնացումը, լավ մտածված կանխարգելիչ գործառնական գործողությունները պահանջվում են առավել սուր և ամենավտանգավոր սպառնալիքի՝ ահաբեկչության դեմ», – ասել է Պուտինը՝ Ռուսաստանի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում:

Նախագահի խոսքով՝ անցյալ տարվա դեկտեմբերին ոչնչացվել է կազմակերպված ավազակային խմբերից վերջինը, որը հանցագործություններ է գործել Չեչնիայի և Ինգուշեթիայի տարածքում, այժմ աշխատանքներ են տարվում հեռավոր տարածքների, այդ թվում՝ Սիրիայի ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս