Բաժիններ՝

Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ կպայքարի ԱՄՆ-ում ռասիզմի և անարդարության դեմ

Ջո Բայդենի վարչակազմը, կոչ անելով պաշտպանելու մարդու իրավունուքներն ամբողջ աշխարհում, մտադիր է այդ իրավունքները պաշտպանել նաեւ իր երկրում, որտեղ նախկինի պես կան «ռասիզմի եւ տնտեսական անարդարության» դրսեւորումներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, որը փետրվարի 24-ին Ժնեւում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 46-րդ նստաշրջանում։

«Ոչ սպիտակամորթ մարդիկ Միացյալ Նահանգներում ամեն օր հանդիպում են սիստեմատիկ ռասիզմի եւ տնտեսական անարդարության հետեւանքների»,- խոստովանել է նա: Բլինկենը նշել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը իր կառավարման առաջին օրվանից զբաղվել է «այդ անարդարության պատճառների» վերացմամբ, որոնք արմատացել են երկրի կենսագործունեության տարբեր ոլորտներում, ներառյալ բնակարանի տրամադրման համակարգը: Նրա խոսքով՝ բարենորոգման կարիք ունեն, մասնավորապես, բանտային համակարգը, բուն բնակչության կենսապայմանները: Անհրաժեշտ է, ասել է նա, «պայքարել նաեւ այն ամերիկացների նկատմամբ խտրականության դեմ, որոնք սերում են ասիական երկրներից»:

«Մենք ձգտում ենք, որպեսզի գտնենք «ռասիզմի դեմ պայքարի» դրվածքի ավելքի արդյունավետ եւ համապարփակ տարբերակ մարդու իրավունքների գլոբալ օրակարգում,- ասել է Բլինկենը:- Մենք այսուհետեւ էլ կվարենք քաղաքականություն, որը կոչված է վերջ դնելու բռությանն ու խտրականությանն իրենց ցանկացած դրսեւորումներով»: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը բնավ իրեն չի համարում կատարյալ երկիր, բայց ամենօրյա հիման վրա ջանքեր է գործադրում, «որպեսզի իրեն պատասխանատվության ենթարկի, որպեսզի դառնա ավելի կատարյալ միավորում» եւ ցուցադրի դա աշխարհին: Նա խոստովանել է, որ երբեմն, դա հիվանդագին է, իսկ երբեմն էլ ՝ շատ անհրապույր», բայց ԱՄՆ-ը, հայտարարել է Բլինկենը, կլուծի այդ խնդիրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս