
Փաշինյանն ընդհանրապես կարդացե՞լ է «Իսկանդերի» տակտիկական և տեխնիկական բնութագրերը. Ալեքսանդր Շերին

Փաշինյանն ընդհանրապես կարդացե՞լ է «Իսկանդերի» տակտիկական և տեխնիկական բնութագրերը, և նա գիտի՞, թե այս հրթիռն ինչի համար է օգտագործվում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների «չպայթած» հրթիռների մասին հայտնի հայտարարությունից հետո այս մասին նշել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը ։
Իհարկե, միանշանակ է, որ Փաշինյանը պետք է գտնի կատարվածի պատասխանատուներին: Բայց նման հայտարարություններից հետո արժե անհապաղ ստեղծել երկկողմ հանձնաժողով, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Իրականում, դա կարող է շատ լուրջ հարված հասցնել մեր զենքի հեղինակությանը և ամբողջ երկրի հեղինակությանը: Եվ նման բառերի համար հարկավոր է պատասխանատվություն կրել, եթե դրանք չհաստատվեն։ Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի։ Եթե մարդը նման բաներ է ասում, ապա պետք է ստուգում իրականացվի: Թող նա դա հաստատի որևէ փաստերով»,- ասել է նա։