Բաժիններ՝

«Զրահաբաճկոնների և ռազմական նշանակության ապրանքների ներկրումն ու ձևակերպումը գաղտնի է». ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ բանակը զրահաբաճկոններ է ձեռք բերել 600 դոլարով։

«Առհասարակ զրաբաճկոնները և ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպումներ են ստանում համապատասխան ընթացակարգով, որն իրենից ենթադրում է գաղտնիություն։ Այս հարցին ես հանրային մակարդակով չեմ կարող անդրադառնալ։ Ներմուծման գործընթացում մենք կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել և որևէ քննություն սկսելու կամ այլ գործընթաց սկսելու հիմքեր չենք արձանագրել»,- նշեց Էդվարդ Հովհաննիսյանը։

Անդրադառնալով այն լուրերին, որ Ֆրանսիայից Հայաստան բերված օգնությունը դեռ տեղ չի հասել, քանի որ մաքսազերծման հետ խնդիրներ են առաջացել, ՊԵԿ նախագահն ասաց, որ կոմիտեն հարցին արդեն անդրադարձել է։

«Խնդիրները մաքսային ձևակերպումների հետ չեն կապված։ Առհասարակ ասեմ, որ պատերազմի առաջին օրերից Հայաստան ներկրված բոլոր ապրանքների մաքսային ձևակերպումների հետ կապված խնդիրներ չեն եղել։ Հիշատակված դեպքի առնչությամբ ասեմ, որ ապրանքը ներմուծվել է հ/կ-ի անունից, և ըստ ՀՀ օրենսդրության և մաքսային ընթացակարգերը կարգավորող ԵԱՏՄ օրենսդրության համաձայն՝ ապրանք ներկրողը պարտավոր է ներկայացնել որոշակի փաստաթղթեր»,- շեշտեց ՊԵԿ նախագահը։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս