
Կյանքի 101-րդ տարում վախճանվել է բանաստեղծ և նկարիչ Լոուրենս Ֆեռլինգետին

Կյանքի 101-րդ տարում վախճանվել է գրող Լոուրենս Ֆեռլինգետին: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը։ Ֆեռլինգետին մահացել է փետրվարի 22-ին Սան-Ֆրանցիսկոյումս գտնվող իր տանը՝ ընտանեկան միջավայրում՝ իր 102-րդ ծննդյան օրից մեկ ամիս առաջ: Այդ մասին հայտնել է նրա որդին՝ Լորենցո Ֆեռլինգետին:
Մահվան պատճառը դարձել է թոքերի հիվանդությունը, չնայած այն բանին, որ նա COVID-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն ստացել էր անցած շաբաթ, փետրվարի 23-ին ասել է նրա որդին: Լոուրենս Ֆեռլինգետի բանաստեղծը, հրատարակիչը, գրավաճառը եւ ակտիվիստը օգնել է 1950-ական թվականներին հիմնել բիթ-շարժումը եւ դրա խռովարարական ոգին մարմնավորել է 21-րդ դարում: Նրա «Քաղաքի կրակները» հրատարակչության շնորհիվ լույս են տեսել Ջեկ Քերուաքի, Ուիլյամ Ս.Բերոուզի եւ շատ ուրիշների գրքերը: Լոուրենս Ֆեռլինգետիի գրչին են պատկանում ավելի քան 30 բանաստեղծական ժողովածուներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: