«Բացարձակ սուտ». ՌԴ Պետդումայում Փաշինյանին սուտ խոսելու մեջ են մեղադրել

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դրել ռուսական հրթիռային համակարգերի աշխատանքը:

Այս մասին գրում է https://govoritmoskva.ru/-ն:

Կայքը գրում է, որ Փաշինյանի խոսքով՝ «դրանք չեն պայթել կամ պայթել են 10%-ով»: Այդպես է Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական բանակը կարող էր «Իսկանդերները» կիրառել անցած տարի աշնանը Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի 4-րդ օրը:

ՌԴ Պետական Դումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը «Говорит Москва» ռադիոկայանի եթերում հարցազրույցի ժամանակ քննադատել է հայ քաղաքական գործչի կարծիքը: Նա նշել է, որ այդպիսով Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի արդյունքների հետ կապված:

«Երբ մարդը իր անմեղության համար ելքեր է փնտրում, ապա նա և՛ «Իսկանդերին» մեղավոր կհանի, և՛ հայ ժողովրդին, և՛ զինվորական գործիչներին: Դա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Մեր «Իսկանդերները» բարձր ճշգրտության զենքեր են, և դա դրսևորվել է բազմիցս տարբեր զորավարժությունների ժամանակ: Փաշինյանի խոսքերը բացարձակ սուտ են… Մեղմ ասած, ես չեմ համաձայնի ընկեր Փաշինյանի այդ կարծիքի հետ»,- ասել է Զավարզինը:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս