Բաժիններ՝

«Մենք ունենք  բնավորություն»․ Կուման

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի առաջատարների մասին:

«Թիմն ունի առաջատարներ, կան ավագներ՝  Պիկե, Ռոբերտո, Բուսկետս, Մեսսի: Մենք ունենք բավարար բնավորություն:

Նրանք պետք է առաջնորդեն խաղացողներին և օգնեն երիտասարդ ֆուտբոլիստներին հասկանալ, թե ինչի ենք մենք ձգտում»,- ասել է Կումանը:

Ռոնալդ Կումանը պաշտպանել է նաև պաշտպան Կլեման Լանգլեին:

«Ես այս առավոտ խոսեցի Կլեմանի հետ: Նա շատ լավ պրոֆեսիոնալ և լուրջ ֆուտբոլիստ է, ով ամեն ինչ ընդունում է սրտին մոտ: Ինչպես նախկինում ասացի, չի կարելի մեկ խաղացողի մեղադրել միավորներ կորցնելու մեջ: Իհարկե, խաղադաշտում կարող ես ավելի լավ խաղալ, նա սխալներ թույլ տվեց, բայց դա արեցին նաև այլ ֆուտբոլիստներ:

Հնարավոր էր նաև ավելի լավ խաղալ հարձակման գծում: Եթե ​​մենք երկրորդ գոլը խփեինք «Կադիսի»  դարպասը, այս սխալը որոշիչ չէր լինի: Բոլոր խաղացողները պետք է ավելացնեն»,- ասել է Կումանը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728