«Բավարիա»-ն հաղթեց խոշոր, «Ատլետիկո»-ն պարտվեց նվազագույն հաշվով
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացավ փլեյ-օֆֆի երկու հանդիպում:
Մյունխենի «Բավարիա»-ն արտագնա խաղում 1:4 հաշվով հաղթեց իտալական «Լացիո»-ին: Հռոմում կայացած խաղում «Բավարիա»-ի կազմում աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին, Ջամալ Մուսիալան, Լերոյ Սանեն և մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Աչերբին: «Լացիո»-ի հեղինակության գնդակը խփեց Խոակին Կորեան:
Օրվա մյուս խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն տանն ընդունեց Լոնդոնի «Չելսի»-ին: «Ազնվականները» հյուրընկալվելիս հաղթեցին նվազագույն հաշվով: Միակ գնդակը խփեց Օլիվյե Ժիրուն:
Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանան մարտի 17-ին: