Huawei-ն ներկայացրել է ծալվող սմարթֆոն՝ երկու էկրանով
Պրեմիում սմարթֆոն նրանց համար, ովքեր մեծ էկրան են փնտրում:
Սա Huawei-ի երկրորդ ֆլագմանն է՝ ծալվող էկրանով, միայն նախորդ Mate X-ն ուներ այլ դիզայն` մեկ ծալվող էկրան, որը ծալված վիճակում մնում էր դրսում: Այսպիսով, դուք կարող եք զանգահարել կամ գրել հաղորդագրություններ, ինչպես նաև օգտագործել բրաուզերը կամ դիտել տեսանյութ բաց էկրանի վրա:
Դրսի էկրանն ավելի խոցելի է հարվածների համար, ուստի Mate X2-ն այլ ձևաչափ է ստացել: Դրա հիմնական 8-դյույմանոց OLED էկրանը ծալվում է դեպի ներս՝ դրսից թողնելով փոքր էկրան՝ պարզ առաջադրանքների համար (6,45 դյույմ): Երկու էկրաններն էլ ապահովում են 90 Հց թարմացման արագություն:
Huawei-ն խոստանում է, որ ծալովի դիզայնը ավելի ուժեղ և ամուր է նոր ֆլագմենում: Դիրքորոշման տեսանկյունից, Mate X2-ը շատ չի տարբերվում իր նախորդից՝ դա թանկ սարք է նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռքի տակ ունենալ մեծ էկրան կոմպակտ մարմնում: Նման էկրանին կարող եք աշխատել բրաուզերում, միաժամանակ բացել մի քանի ծրագրեր, խաղալ, դիտել տեսանյութեր, կարդալ և կատարել շատ այլ առաջադրանքներ:
Սմարթֆոնն աշխատում է առաջատար Kirin 9000 պրոցեսորով՝ նույնն է նաև Mate 40-ում: Այն նաև ունի 8 ԳԲ օպերատիվ հիշողություն և 256 կամ 512 ԳԲ պահուստ:
Ներսում կա 4500 mAh մարտկոց` 55 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ:
Իհարկե, ամենահետաքրքիրը գինն է ՝ 17999 յուան, կամ մոտ 1,5 միլիոն դրամ: Եվ դա պարզապես 256 ԳԲ մոդելի համար: Մեծ քանակությամբ հիշողություն ունեցող տարբերակը՝ 512 ԳԲ, արժե 1,6 միլիոն դրամ:
Վաճառքները կսկսվեն Չինաստանում փետրվարի 25-ին, այլ երկրներում գործարկման մասին դեռ տեղեկություններ չկան: