
Բենզեման և հիմնական կազմի ևս 4 ֆուտբոլիստներ չեն խաղա «Ատալանտայի» հետ

Մադրիդի «Ռեալը» հրապարակել է Չեմպիոնների լիգայի 16-րդ տուրի «Ատալանտայի» դեմ խաղի առաջին տուրի հայտացուցակը։
Հարձակվող Կարիմ Բենզեման, ով նախկինում բաց էր թողել Լա Լիգայի «Վալյադոլիդի» հետ հանդիպումը (1:0), դուրս է մնացել մադրիդյան թիմի կազմից:
Չեն խաղա նաև Սերխիո Ռամոսը, Դանիել Կարվախալը, Մարսելոն, Էդեր Միլիտաոն, Ֆեդե Վալվերդեն և Էդեն Ազարը, ովքեր դեռ ապաքինվում են վնասվածքներից:
Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը՝ Կուրտուա, Լունին, Ալտուբե, Վարան, Նաչո, Մենդի, Չուստ, Միգել, Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Իսկո, Արրիբաս, Բլանկո, Ասենսիո, Լուկաս Վասկես, Վինիսիուս, Մարիանո Դիաս, Ուգո Դուրո:
«Ատալանտա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին։
Սիրարփի Աղաբաբյան