Ներկայացնեմ, թե ինչ էր լինելու, եթե իրականացվեր Սերժ Սարգսյանի սցենարներից մեկը, և ինչ եղավ դավաճանի պատճառով․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեմքի կաշիները հաստացրած, անբարոյական իշխանական քարոզիչները չեն դադարում մարդկանց կրկին խաբելու եւ մանիպուլացնելու փորձերը՝ լվալու համար իրենց արյունոտ ձեռքերը։
Ժողովուրդ ջան,
Պարզ եւ սխեմատիկ կներկայացնեմ, թե ինչ էր լինելու, եթե իրականացվեր Սերժ Սարգսյանի սցենարներից մեկը, եւ ինչ եղավ դավաճանի պատճառով։
1. Սերժ Սարգսյան – 1՝ միջանկյալ կարգավիճակ
?Արցախի միջանկյալ կարգավիճակ, եղածից բարձր՝ de facto + ։
?Անվտանգության միջազգային երաշխիքներ
?Արցախի մասնակի միջազգայնացում
?5 շրջանի վերադարձ
?Քելբաջարը եւ Լաչինը՝ հայկական վերահսկողության ներքո
?Շուշին եւ Հադրութը՝ հայկական
?Առանց Թուրքիա
?Մարտունակ բանակ
2. Սերժ Սարգսյան – 2՝ վերջնական կարգավիճակ
✅Արցախի անկախություն (վերջնական ինքնորոշում առանց սահմանափակումների)
✅Անվտանգության միջազգային երաշխիքներ
✅Արցախի ամբողջական միջազգայնացում
✅7 շրջանի վերադարձ
✅Ցամաքային սահման Արցախի եւ Հայաստանի միջեւ
✅Շուշին եւ Հադրութը՝ հայկական
✅Առանց Թուրքիա
✅Մարտունակ բանակ
3. Դավադիր պատերազմի արդյունք՝ ազգային աղետ
❌Արցախի կարգավիճակի բացակայություն
❌ 7 շրջանների կորուստ
❌Արցախի եւս 2 շրջանի օկուպացիա
❌Շուշին եւ Հադրութը ադրբեջանական
❌ Լաչինի նեղ միջանցք
❌ 5000-ից ավել զոհ
❌ 10 000 վիրավոր
❌ 2300 անհետ կորած
❌ Մոտ 200 ռազմագերի
❌ Թուրքիայի ներկայությունը Արցախում
❌ Ոչ հայանպաստ տրանսպորտային ծրագրեր
❌ Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստներ
❌Ջախջախված բանակ
Տարբերությունները չնկատելու համար պետք է կամ անբարո սրիկա լինել, կամ էլ անհույս անուղեղ։
Առաջին դեպքում ՝ շուտով կպատժենք, երկրորդ դեպքում՝ շուտով կբուժենք, նոր կպատժենք»։